ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Ո՞Ւր են գնում երաժշտական խմբերը»

«Ո՞Ւր են գնում երաժշտական խմբերը»
19.05.2016 | 13:34

Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան ալտի և թավջութակի հանրապետական ամենամյա 7-րդ փառատոնը մեկնարկեց Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Կշարունակվի մինչև հուլիսի 5-ը:

«Իրատեսը» փառատոնի գեղարվեստական ղեկավար, «Արս Լունգա» ՀԿ նախագահ, վաստակավոր արտիստ ԱՐԱՄ ԹԱԼԱԼՅԱՆԻՑ հետաքրքրվեց` ի՞նչ գործունեություն են ծավալում մարզերում, ի՞նչ է արվում մարզերի երաժշտասեր հասարակությանը, նաև երաժիշտներին նման ծրագրերին մասնակից դարձնելու համար:

Արամ Թալալյանն ասաց, որ մարզերի հետ կապված ծրագրեր միշտ ունեցել են: Վերջին երկու տարիներին ձևաչափն են փոխել. համերգներ ունենալու փոխարեն` մարզերից ընտրում են շնորհալի երաժիշտների և հրավիրում են մայրաքաղաք` համերգներին մասնակցելու. «Նրանք մեծ խանդավառությամբ են արձագանքում այդ հրավերներին: Այս տարի մարզային ծրագիր չենք ունենա զուտ ֆինանսական խնդիրների պատճառով»: Մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆԸ, անդրադառնալով վերոնշյալ հարցին, ասաց, որ մարզերում փառատոներ, մրցույթներ անցկացնելու փորձ ունեն: Մարզային բաղադրիչի խնդիրը, որպես մշակութային քաղաքականություն, պետությունը փառատոնի կազմակերպիչների առաջ դնում է: Սակայն մարզերում դրանք իրականացնելիս դժվարություններ են առաջանում: Չկան համապատասխան համերգասրահներ: Փորձում են բացը լրացնել երաժշտական խմբերի հյուրախաղերի միջոցով: «Մարզային ազգաբնակչության շրջանում մեծ հետաքրքրություն կա: Իրենց համար դա իրադարձություն է, պետական կոլեկտիվի համերգին ինչպե՞ս կարող է չայցելեն: Բայց ո՞ւր են գնում երաժշտական խմբերը: Մարզկենտրոն: Հաճույքով խմբերը համերգ կտան ավելի փոքր բնկավայրերում, հնարավորություն չկա»: Արամ Թալալյանն իր լրումն ասաց, որ հավասարաչափ հետաքրքրություն երբևէ չի տեսել մարզային ղեկավարություններից, չնայած շատ լավ ծանոթ է և՛ մարզային, և՛ քաղաքային բյուջեներին. «Դասական երաժշտության նկատմամբ մի փոքր ուրիշ է վերաբերմունքը: Մեր դեպքում երբևէ թեկուզ մի փոքր աջակցություն չի ցուցաբերվել: Եկող կողմը պետք է իր հարցերը լուծի: Մի փոքր հուսահատեցնող է, բայց դա է իրականությունը»:


Հավելենք, որ թալալյանական փառատոնն անցկացվում է «Արս Լունգա» ՀԿ նախաձեռնությամբ` մշակույթի նախարարության ֆինանսական աջակցությամբ:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1103

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ